Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ



ՌԴ զինված ուժերի հարավային օկրուգի մոտոհրաձգային բրիգադներից մեկում փորձարկվում է զինված հակամարտությունների պայմաններում տարատեսակ խնդիրներ կատարելու համար զինծառայողների եռամսյա պատրաստություն կազմակերպելու հնարավորությունները։

Արդեն ավարտվել է դասակների, մինչև օգոստոս կշարունակվի վաշտերի ներդաշնակումը, որից հետո նախատեսվում է անցկացնել վաշտերի մարտավարական զորավարժություն և պարզել ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը, մարտական պայմաններում փոխգործակցության կարողությունը:

Արդյունքների ամփոփումից հետո կմշակվեն զինված հակամարտությունների գոտիներ ծառայության ուղարկվող զինծառայողների պատրաստման մեթոդները:

Խորագիր՝ Նորություններ


28/07/2011