Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՈՒՐՋ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՈՒՐՋ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՈՒՐՋՄայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի անդամների հետ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի մանրամասները։ Վիգեն Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային զինծառայության պայմաններին և առավելություններին։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին; Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը քննարկվելու են կրթական հաստատությունների, հասարակական կառույցների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ` առաջիկայում  դրանք Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար: