Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ4-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարվա 1-ին ուսումնական փուլը: Առաջին անգամ ամփոփումն անցկացվեց ոչ ընդունված ձևաչափով, այսինքն՝ ամփոփումը անցկացրեց միայն զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Մինչև հիմնական աշխատանքներին անցնելը, նա շնորհավորեց զորամիավորման վոլեյբոլի թիմին զինված ուժերում առաջին պատվավոր տեղը գրավելու կապակցությամբ՝ նշելով, որ դա օրինակ պետք է հանդիսանա մյուս ծառայությունների համար:

Գնդապետ Քոչարյանը ներկայացրեց զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության վիճակը, այնուհետեւ մանրամասնեց ծառայությունների աշխատանքը, եռամսյակի ընթացքում ձեռք բերած հաջողությունները, առկա խնդիրներն ու թերացումները:

Խոսելով մարտական պատրաստության գործընթացի մասին՝ զորամիավորման հրամանատարը շեշտեց զորամասերում տեղ գտած թերություններն ու լուծելիք խնդիրները, ապա նշեց լավագույն ստորաբաժանումներն ու ծառայական պարտականությունների կատարման ժամանակ աչքի ընկած զինծառայողներին, նաև համապատասխան ցուցումներ տվեց մարտական պատրաստության կատարելագործման վերաբերյալ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄԱռանձնակի կարևորելով զինվորական կարգապահության և դաստիարակության հարցերը՝ ներկայացրեց զորամիավորման բարոյահոգեբանական, զինվորական դաստիարակության և կարգապահության վիճակը: Մանրամասն կանգ առավ կատարված դաստիարակչական աշխատանքների, տեղ գտած բացթողումների վրա, ինչպես նաև մատնանշեց անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատ արձանագրված առաջընթացը: Բայցեւայնպես վիճակը դեռևս գոհացուցիչ չէ, անելիքները շատ են և պահանջում են ամենօրյա, նպատակասլաց աշխատանք: Զորամիավորման հրամանատարը խոսեց սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման, ծառայությունների կազմակերպչական եւ այլ աշխատանքների մասին:

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը՝ գնդապետ Քոչարյանը նշեց, որ գրեթե բոլոր ուղղություններով գրանցվել է առաջընթաց, եւ որ յուրաքանչյուրի անձնական կարգապահության և պարտականությունների հանդեպ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է հասնել առավել բարձր արդյունքի:

 

4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/05/2017