Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Այս խորագրի ներքո տպագրում ենք Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Բագաժյաշտա եւ Նահա գյուղերի հայկական դպրոցների աշակերտների խոսքը` ուղղված հայ զինվորին: Ինչպես նաեւ ներկայացնում ենք Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքի հայկական համայնքի հայոց լեզվի խմբակի կրտսեր սաների նամակ-բացիկները՝ գծանկարների տեսքով:

Նախորդ եւ այս համարում տպագրված՝ հայ զինվորին ուղղված նամակները խմբագրությանն է տրամադրել Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի՛ զինվոր

Այս նամակը քեզ գրում է Աբխազիայի Շահումյան գյուղի 6-րդ դասարանի մի տղա, որը նույնպես ապագա զինվոր է: Մենք ապրում ենք Հայաստանից հեռու, բայց հոգով ու սրտով հայ զինվորի հետ ենք: Հեռուստացույցով տեսնում ենք, թե ինչ հզոր հայկական բանակ ունենք, հպարտանում ենք հայ զինվորի սխրանքով: Սիրելի՛ անծանոթ զինվոր, եթե ունես ցանկություն ու ժամանակ, պատասխանի՛ր նամակիս: Նկարագրի՛ր ձեր առօրյան: Ինչպես եք կռվում, ինչով եք զբաղվում ազատ ժամանակ: Մենք հաճախ անցկացնում ենք ցերեկույթ, որտեղ երգում ենք հայ բանակին նվիրված երգեր, պարում հայկական պարեր: Մենք աշխատում ենք Աբխազիայում պահպանել հայ լեզուն, հայ մշակույթը: Շատ բաներ կան գրելու, բայց, ինձ թվում է, որ դու այսքանով էլ հասկացար իմ հայկական հոգին: Ես ցանկանում եմ, որ դու փառքով ավարտես քո ծառայությունը եւ վերադառնաս հայրենի տուն: Մեր կողմից բարեւներ քո ընկերներին: Թող երկինքը միշտ կապույտ ու անամպ լինի ձեր գլխավերեւում: Այսքանով վերջացնում եմ իմ նամակը:

Բարի մաղթանքով՝ ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ ձեզ, հարգելի՛ զինվոր, ես Աննա Կարնեցյանն եմ: Ես երբեք նամակ չեմ գրել: Առաջինը հարցնեմ, թե ինչպես եք, ինչպիսին է զինվորական կյանքը:

Ես չեմ եղել Հայաստանում, բայց ես շատ եմ ուզում եւ մեծ սիրով կայցելեմ իմ հայրենիքը: Երազում եմ այցելել Էջմիածին, մոմեր վառել  հայրենիքիս բարօրության եւ խաղաղության համար: Նույնիսկ ուզում եմ Եռաբլուր այցելել, հիշել եւ մոմեր վառել անմեղ զոհերի հիշատակին: Զինվոր ջան, շնորհակալ եմ ձեր հայրենասիրության, քաջության եւ կամքի համար: Միշտ եղիր ուրախ, կյանքին հավատարիմ:

Ցանկանում եմ նոր հաջողություններ բանակում եւ բախտավոր կյանք ապագայում:

Եթե այս նամակը մի զինվոր կարդա, կարեւոր չէ, թե ով, խնդրում եմ պատասխանը ուղարկել այս հասցեներով:

Սիրով` ԿԱՐԱՆԵՑՅԱՆ ԱՆՆԱ

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, զինվո՛ր:

Հիմա դու դարձել ես իսկական տղամարդ:

Դու դարձել ես ավելի ուժեղ, ավելի կոշտ ու համարձակ:

Առաջ հունվարի 28-ը ընդամենը պատրվակ էր, որ դուք ստանաք նվերներ, ողջույններ եւ բացիկներ, իսկ հիմա դուք բոլորի ուշադրության կենտրոնում եք, հույսը, պահապանը:

Ուզում եմ շուտ մեծանալ եւ ծառայել, ինչպես որ դուք հիմա: Ուզում եմ ծառայել, որ չասեն.

-Սա քո տունը չի, որովհետեւ դու չես ծառայել:

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է ծառայել բանակում, սակայն իրականում շատ դժվար է: Բանակում կարող են շատ բան սովորեցնել, որը չեն սովորեցնում դպրոցում, տանը, փողոցում:

Ժատերազմի ժամանակ ամեն մի զինվոր ցանկանում է պաշտպանել իր հայրենիքը, հարազատներին եւ իհարկե մեծ սերը:

Առանց ռազմական ուսուցման զինվորը կարող է անմիջապես սխալվել: Մեկ անվարժ քայլ, եւ զինվորը կարող է կորցնել իր ընկերոջը, կամ էլ` մի հսկա բանակ:

Դրա համար ծառայիր, զինվո՛ր, եւ ոչ մի բանի համար մի՛ զղջա:

Մաղթում եմ քեզ քաջառողջություն եւ համբերություն: Բարի ծառայություն եւ բարի վերադարձ:

ԳԱՐԻԿ ԿԱԶԱՅՋՅԱՆ

X դասարան