Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱԶԳ-ԲԱՆԱԿ-2017» ՀԱՄԱԺՈՂՈՎ
«ԱԶԳ-ԲԱՆԱԿ-2017» ՀԱՄԱԺՈՂՈՎ

«ԱԶԳ-ԲԱՆԱԿ-2017» ՀԱՄԱԺՈՂՈՎՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովին կմասնակցեն պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21-ից 23-ը կգործի ցուցահանդես, որի ընթացքում կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության ու ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Համաժողովը նախատեսում է հագեցած մրցութային ծրագիր, հաղթողների համար սահմանված կլինեն հատուկ մրցանակներ: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

«Ազգբանակ-2017» համաժողովը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 10.00-ին:

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 22-ին` ժամը 11.00-ից 18.00-ը և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ը։

Համաժողովի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները կարող են գրանցվել մինչև ապրիլի 19-ը` ժամը 18.00-ը՝ հետեւյալ 010 29-46-38, 010 29-46-99, 093 47-84-74, 091 50-26-10 հեռախոսահամարներով կամ modpress@mil.am հասցեով: