Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Bell AH-1Z Cobra Zulu, Viper

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր ԱՄՆ
Տեսակ Հարվածային ուղղաթիռ
Ընկերությունը Bell helicopter
Առաջին թռիչքը 1969(AH-1J), 1983 (AH-1W),
1972 (AH-1 Super Cobra)
Առավելագույն թռիչքային քաշը 7670 կգ
Թռիչքային հեռավորությունը 648կմ
Թռիչքային բարձրությունը 5500 մ
Առավելագույն արագությունը 389 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ

Սուպեր Կոբրան ամերիկյան երկշարժիչ հարվածային ուղղաթիռների ընտանիքից է: Ստեղծվել է ԱՀ-1 Կոբրայի հիմքի վրա և նրա առավել կատարելագործված տեսակն է: 1979թ. Բելլ ընկերությունն ԱՄՆ ռազմածովային ուժերին ներկայացրեց ԱՀ-1 մոդելը: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում այն ավելի կատարելագործվեց: 1980թ. վերջնական կատարելագործումից հետո սկսվեցին թռիչքային փորձարկումները, որոնք հաջող անցան: Սուպեր Կոբրան բավական արագընթաց, բազմաֆունկցիոնալ հարվածային ուղղաթիռ է եւ ԱՄՆ Ռազմածովային ուժերի հիմնական հարվածային բաղկացուցիչը: Կոբրա ընտանիքի ուղղաթիռները իրենց հաջող են դրսեւորել մի քանի պատերազմներում: Իրաքյան պատերազմում Սուպեր Կոբրան մեծ արդյունավետությամբ ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ մեքենաներ, ՀՕՊ կայաններ և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ: Հետագայում Բելլ ընկերությունը շարունակեց ուղղաթիռի կատարելագործման աշխատանքները: Ամերիկացիները սիրում են իրենց ուղղաթիռներն անվանել հին ցեղերի անուններով, օրինակ` «Ապաչի», «Չինուկ», «Իրոկեզ», «Կոմանչ», «Կայովա»: Անմասն չէր նաև Կոբրայի նոր տեսակը, որն անվանվեց «Զուլու»: Ըստ մասնագետների` «Կոբրա Զուլու»-ն ամենավտանգավոր «օձն» է բոլոր Կոբրա ուղղաթիռների մեջ: Այս վերջին մոդելն իր մեջ ներառում է ուղղաթիռաշինության վերջին նվաճումները` հագեցած նոր էլեկտրոնային սարքավորումներով: Ընդ որում, արտաքնապես այն այդքան էլ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն ներքին էլեկտրական սարքավորումները, շարժիչները և այլն լուրջ փոփոխություններ են կրել (մասնավորապես` վերցված են «Ապաչի»-ից): Սուպեր Կոբրան, ինչպես և իր հաջորդ «առավել թունավոր» տեսակները, իրենց ուրույն տեղն ունեն բոլոր ժամանակների հարվածային ուղղաթիռների շարքում: Այս բոլոր ակնառու նվաճումներով հանդերձ, Կոբրան իրավամբ կարող էր լինել առաջինը մեր սանդղակում, սակայն զիջում է իր հայրենակցին:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ