Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ



Կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողովՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով: Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այսօր կիբեռանվտանգության ոլորտում կիրառվող նորարարական լուծումները:

Պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: Նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալու միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինելու ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։

Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:

Խորագիր՝ Նորություններ


14/04/2017