Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ
ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ

ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔՍպառազինությունն ու ռազմական տեխնիկան ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստելու պլանի համաձայն գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հենքի վրա անցկացվեց եռօրյա հավաք: Մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների՝ սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալներն ու տեխնիկական ծառայությունների պետերը: Հավաքի նպատակը մասնակիցներին սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման պլանավորման և իրականացման կանոնակարգին մեկ անգամ ևս ծանոթացնելն էր, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի փոխադրման աշխատանքների հերթականությունը ցուցադրելը, ինչպես նաև մշակվող փաստաթղթերի լրացման տիպային կարգը պարզաբանելը:

Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում դասավանդվեցին սպառազինության և զինամթերքի սպասարկման և կազմաքանդման, ինչպես անեւ նորոգման, հավաքման ժամանակ զինծառայողին ներկայացվող անվտանգության պահանջները, ամառային պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի, հրթիռահրետանային  սպառազինության շահագործման առանձնահատկությունները, ռազմատեխնիկական ունեցվածքի ապահովման կազմակերպման ճիշտ եղանակները, և այլն: Ստուգարքների միջոցով հավաքի մասնակիցները ցուցադրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները:

Հավաքը եզրափակվեց ցուցադրական պարապմունքով, որի ժամանակ բացազատվեցին տարբեր ուսումնական կետեր, արծարծվեցին տարբեր թեմաներ՝ զրահատանկային սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմին անցնելու առանձնահատկությունները, հրթիռահրետանային սպառազինության միջոցների և զինամթերքի սպասարկման կարգը, վառելիքաքսուքային նյութերի օգտագործման եղանակները, անվտանգության կանոնների պահպանումը և այլն:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ