Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՊԱՅԱԿԱՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՊԱՅԱԿԱՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԱՐՑԱԽՈՒՄ

 ՍՊԱՅԱԿԱՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԱՐՑԱԽՈՒՄԱպրիլի 12-ին Արցախի Մարտունի քաղաքում շահագործման են հանձնվել սպայական ընտանիքների համար պետական միջոցներով կառուցված բազմաբնակարան երեք շենքեր:

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության բանակի  հրամանատար Լևոն Մնացականյանը նորակառույց բնակարանների բանալիները հանձնել են թոշակառու և ծառայության մեջ գտնվող 67 զինվորականների ընտանիքների:

Արա Հարությունյանը շեշտել է, որ կառավարությունը մշտապես իր ուշադրության ներքո է պահում զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները և պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղելու նրանց բնակարանային պայմանների բարելավման համար:

Արցախի վարչապետը շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին և նորակառույց բնակարանային պայմաններին