Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐ



ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐԶինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային զորամիավորման զորամասերում: ՀՀ ԶՈՒ գշխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի զեկույցը, որից հետո լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և առաջարկություններ:

Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, շահագործման ու պահպանության հետ հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ ուշադրության են առնվել զինծառայողների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմանները:

Շրջայցի ընթացքում բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարության հետ դիտարկվել են մարտական պատրաստության եւ պատրաստականության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական եւ թիկունքային ապահովման խնդիրների հետ կապված հարցերը, որոնց առաջնահերթ լուծման համար տրվել են հստակ հանձնարարականներ:

Խորագիր՝ Նորություններ


13/04/2017