Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՍԿՈՒՄ ԵՄ...
ՀՍԿՈՒՄ ԵՄ…

ՀՍԿՈՒՄ ԵՄ...Նվիրվում է 2016թ. ապրիլյան մարտերում զոհված հայ զինվորների հիշատակին

 Սկսենք նրանից, որ ես չկամ, զոհվել եմ

Իրականում ինձ համար դա սովորական մահ էր, հերոսություն չէր, այն էր, ինչ ես պարտավոր էի անել ու արեցի իմ հայրենիքի համար:

Ընկերներս ասում են՝ հերոսի մահով է զոհվել, ամեն առիթի էլ խմում են կենացս, հազար անգամ հիշում են ինձ, մեր լավ ու վատ օրերը, ու բոլորով միասին ծիծաղում են մեր հիմարությունների վրա:

Պապան ընկերներիս մեջ է ինձ փնտրումՊապան հաց ուտելիս խմում է կենացս, հետս ահագին խոսումՊապայի հետ առաջվա նման լավ ենք. ընկերուհուցս ենք խոսում: Ասում է՝ հենց վերջացնեմ ծառայությունս, գնում ենք նշանենք «էդ շան աղջկան»:

Իսկ այ մամանՄաման չի հարմարվում: Մամային հետաքրքիր չի՝ ես ինչ մահով զոհվեցի, մամայի համար մահը տեսակներ չունի, բոլոր տեսակի մահերն էլ մեկ են: Մամաս կարոտում է ինձ: Նրան իմ հետմահու մեդալները պետք չեն: Մաման չի ուզում ընկերուհիների մոտ իմ մեդալներից պատմի ու ցույց տա: Մամաս ինձ է ուզում

Ամեն օր երազին գնում եմ, գրկում, պաչում եմ մամայիս, ասում եմ՝ չխեղճանա, որ ես հիմա էլ ծառայության մեջ եմ, ու որ ես հիմա էլ հսկում եմ իր քունը, հանգիստը:

Զինակից ընկերներս գնումգալիս են մեր տուն: Այնքան հարց է տվել էդ տղերքին, որ խեղճերը չգիտեն՝ ինձնից էլ ինչ պատմեն: Մամաս հիմա լավ գիտի՝ ոնց է անցել ծառայությանս ամեն մի օրը: Բոլորի հետ էլ խոսում եմ, բոլորի հետ էլ կապ ունեմ: Ոչ մեկը չի հասկանում, որ իրենք ինձ չեն կորցրել, որ ես արել եմ այն, ինչի համար հիմա խիղճս հանգիստ էԴժվարը միայն այն է, որ ես մամայիս պետք եմ ողջ ու առողջ  Նա չի ուզում հասկանալ, որ ես հպարտ եմ, որ չեմ թողել՝ էդ շան տղերքը մեր տարածք մտնեն:

Հիմա այստեղ ուրախ եմ: Հիմա այստեղ քիթս բարձր եմ ման գալիս: Գիտեմ, որ ինչ ունեինք՝ մերն է մնացել, ու դրանում իմ լուման էլ կա:

Մա՛մ ջան, պա՛պ ջան, իմ լա՛վ ընկերներ, իմ սիրա՛ծ էակ, ձեզ լավ նայեք: Դուք ձիգ եղեք, որ ես էլ հանգիստ լինեմ: Ինչքան էլ մամայիս համար կարեւոր չլինի, որ ես հերոսի մահով գնացի, մեկ է՝ կգա մի օր, երբ նա իր թոռներին կպատմի՝ իրենց քեռին զոհվել է, որ իրենք խաղաղ ապրեն:

Ու հողը իմ հոտը կունենա, ու էդ հողը, որին իմ արյունը խառնվեց, լցված կլինի հազար ու մի հիշողություններով, որոնք ձեզ միշտ կհիշեցնեն ու կպատմեն իմ ու ինձ հետ զոհված զինվորների մասին:

Հողը լավ հիշողություն ունի, ոչ մի բան չի մոռանում:

Բոլորիդ սիրում եմ:

Հսկում եմ

 Պատրաստեց Ջեմմա Նուրիջանյանը