Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
6-1-1
ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Զրույց բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ ՎԱԼԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

 Պարոն գնդապետ, իհարկե, դժվար է Ձեր հարուստ կենսագրությունն ամփոփել մի հոդվածում, այնուամենայնիվ, խնդրում եմ` համառոտ պատմեք` որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ միջավայրում մեծացել:

Արմատներով Տաթեւ գյուղից եմ: Ծնվելմեծացել եմ Կապան քաղաքում: Հայրս զինվորական էր, զինկոմիսարիատում էր աշխատում եւ զինվորական գործի հանդեպ սերս հենց իրենից էլ ժառանգել եմ: Ավարտել եմ Կիեւի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, ծառայել  Սեւծովյան նավատորմում: Կտրելանցել եմ Միջերկրական ծովը, Ատլանտյան օվկիանոսը

Խորհրդային բանակում Դուք ունեիք պաշտոն, առաջխաղացման մեծ հեռանկարներ, բայց, երբ Հայաստանի սահմաններում լարվեց իրավիճակը, վերադարձաք եւ Ձեր փորձն ու ռազմական գիտելիքները ներդրեցիք մեր բանակի ստեղծման ու կայացման գործում:

Ես հայրենիք վերադարձա

Նշանակվեցիք Կապանի զինկոմիսարի տեղակալ, հետո զինկոմիսար, զբաղվում էիք նաեւ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմամբ:

-1995թ. Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվեցի նորաստեղծ զորամիավորումում որպես օպերատիվ բաժնի պետ, հետո՝ բրիգադների շտաբի պետ էի, այնուհետև պաշտպանական շրջանի հրամանատար:

Այնքան էլ վաղուց չէ, որ նշանակվել եք 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար: Ինչպե՞ս եք գնահատում այդ հատվածի օպերատիվ վիճակը. կայո՞ւն է, թե՞ լարվածություն կա:

Նախ` նշեմ, որ տվյալ հատվածում ծառայությունն ինձ համար բնավ էլ անծանոթ չէ: 5 տարի եղել եմ այդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, շտաբի պետ եւ քաջածանոթ եմ բոլոր խնդիրներին: Օպերատիվ վիճակն այստեղ ընդհանուր առմամբ կայուն է, վերահսկելի, լարվածություն, լուրջ միջադեպեր չկան, հակառակորդն իրեն հանգիստ է պահում: Իհարկե, այդ հանգիստը հարաբերական է ու խաբուսիկ. հակառակորդի «ձեռագիրը» լավ գիտենք եւ երբեք չենք թուլացնում զգոնությունը, միշտ պատրաստ ենք հակադարձելու: Ձեռքներս ծալած չենք նստում, անընդմեջ ամրապնդում եւ արդիականացնում ենք մեր պաշտպանական կառույցները, ամրացնում համապատասխան ուղղությունները, բարձրացնում եւ կատարելագործում ենք զորքերի մարտունակությունը: Հակառակորդի հետ ունենք 200 կմից ավելի ձգվող պահպանության գոտի:

Ձեր ենթակայությամբ գործող զորամիավորման որոշ հատվածներում ծառայությունն իրականացվում է բարձր լեռնային տարածքներում` տեղտեղ մինչեւ 3000 մ եւ ավելի բարձրության վրա, բնակլիմայական աննկարագրելի խիստ պայմաններում:

Այո՛, կան տեղանքային որոշակի բարդություններ, բայց վստահեցնում եմ` դրանք մեր զինվորի ու սպայի համար խոչընդոտ չեն: Նախկինում եղանակային պայմանների պատճառով թե՛ մեր, թե՛ հակառակորդի դիրքերը  սեզոնային էին լինում, ձմռանը չէին պահպանվում: Այսօր այդ խնդիրն արդեն մեզ համար լուծված է, ստեղծված են բոլոր պայմանները՝ ամբողջ տարին, այդ թվում նաև եղանակային բարդ պայմաններում ծառայությունը կազմակերպելու համար:

Նախկինում թշնամին նաեւ ուներ դիրքային առավելություն` կապված դիրքերի տեղակայման վայրի հետ:

Այժմ հակառակորդի հետ մեր հնարավորությունները հավասար են, ինչքան որ իրենք են գերիշխում բարձունքներին, նույնքան էլ մենք:

Պարոն գնդապետ, ծնողներին  ամենաշատը անհանգստացնում է իրենց  զավակների անվտանգության հարցը:

Դա ոչ միայն ծնողին է անհանգստացնում, այլեւ յուրաքանչյուր հրամանատարի  առաջնահերթ խնդիրն ու մտահոգությունն է: Արվում է ամեն հնարավորը, որ զինվորն առավելագույնս լինի պաշտպանված. ինժեներական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, առավել բարելավվել են մարտական հերթապահության կրման պայմանները, լրակահավորվել են մարտական հենակետերըԱյս ամենը շարունակական գործընթաց է, եւ թերանալու իրավունք չունենք:

Դուք զինվորների հետ աշխատելու երկար փորձ ունեք: Կա՞ ինչոր էական տարբերություն երեկվա եւ այսօրվա զինվորի միջեւ:

Գիտեք, այդ հարցն ինձ հաճախ են տալիս, եւ ես առիթը բաց չեմ թողնում ամեն անգամ հպարտանալու` նոր սերունդն ավելի տեղեկացված է, ավելի խիզախ է ու ավելի քաջ, զինվորական տեխնիկային շատ լավ է տիրապետում (այն ժամանակ ուրիշ էր մարտավարությունը, սպառազինությունը…): Ապրիլյան պատերազմը ասածիս վառ ապացույցն է: Թե՛ մեր ժամկետայինները, թե՛ մեր երիտասարդ սպաները իրենց գերազանց դրսեւորեցին: Հայի գենի մեջ մարտիկի գեն կա, որը, հանգամանքների բերումով, երբ վտանգվում է հողհայրենին, արթնանում է, պոռթկում, դառնում կենսունակ, ու սովորական զինվորը, որ առօրյայում ոչնչով աչքի չէր ընկնում, պատրաստ է սխրանքի, հերոսանալու:

Ներկայացրեք, խնդրեմ, սպայակազմի հետ տարվող աշխատանքները: Ի՞նչ օգնություն է ցուցաբերվում երիտասարդ սպաներին:

Հատկապես երիտասարդ սպայական կազմն է հանդիսանում բանակի ողնաշարը, հենքն ու ապագան, ուստի ամեն ինչ պետք է արվի, որ այդ հենքը ամուր, առողջ ու հաստատուն լինի: Միայն կույր ֆանատիզմը, նվիրական գաղափարները բավարար չեն՝ լավ սպա դառնալու համար: Սպան պետք է իր գործի տերը լինի, լինի իսկական մասնագետ: Սպայի մասնագիտական կարողությունների հիմքը դրվում է ռազմական բուհերում: Բայց սպայի` որպես հրամանատարի կայացումը տեղի է ունենում բուն զորքերում` գործնական ծառայության ընթացքում:

Մենք երիտասարդ սպաների շրջանում պարբերաբար անցկացնում ենք հրամանատարական հավաքներ, որի նպատակը նրանց տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելն է, հիմնական հրամանատարական պատրաստության առարկաներից հրամանատարների գործնական հմտությունների ստուգումը: Ապրիլին  նախատեսել ենք հավաքխորհրդակցություն երիտասարդ սպաների հետ, որի ժամանակ կքննարկենք երիտասարդ սպաների կայացման գործընթացն ու առկա խնդրահարույց հարցերը:

Զորքերում  առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու կարեւորագույն պայմաններից մեկն էլ սպաների ընդհանուր զարգացածության բարձր աստիճանն է, կրթվածությունը, մասնագիտական հարուստ գիտելիքներով զինվածությունը:

Զորամասերում, դիրքերում շրջելիս հանդիպեցինք պայմանագրային զինծառայողների

Հիմնականում այդ համալրումը կատարվում է տեղի բնակիչներով, որոնք ունեն ինչպես պատերազմի, այնպես էլ ծառայության փորձ, տեղանքին էլ քաջածանոթ են: Բացի այդ, այս կերպ լուծվում է նաեւ զբաղվածության խնդիրը, եւ պայմանագրային ծառայողը միաժամանակ ընտանիքի կողքին մնալու հնարավորություն է ունենում:

Զինվորական ծառայությունը խլում է ժամանակի մեծ մասը: Հասցնո՞ւմ եք լինել Ձեր ընտանիքի կողքին:

-(Գնդապետը ժպտում է` տեսնես ի՞նչ է հիշել): Ես իմ առաջնեկին մեկուկես տարեկանում եմ տեսել: Կինս տնային տնտեսուհի է, նա էլ իր «մարտական» խնդիրն ունի` երեխաների դաստիարակությունը: Երեք աղջիկ ունեմ եւ մեկ տղա: Տղաս` Գրիգորը, 15 տարեկան է, որոշել է զինվորական դառնալ:

Դո՞ւք եք ուղղորդել:

Ես նրան բացատրել եմ, որ սպա լինելը պատվաբեր է, բայց այդ ճանապարհը լի է դժվարություններով, որ փայլուն ուսադիրների հետեւում տքնանք ու տառապանք կա:

Պարոն գնդապետ, երբ զրուցում եք զինվորների կամ Ձեր որդու հետ, հետաքրքիր է` ի՞նչ խորհուրդներ եք տալիս:

Ես նրանց ասում եմ, որ մեր երկրի ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս, ամեն մեկս մեր տեղում պատասխանատու է սեփական երկրի առաջ` ինչպես իր ծնողի եւ զավակի: Ես նրանց հորդորում եմ, որ ինչ գործ էլ ձեռնարկեն, անեն իրենց հողում, օտարի հողը շենացնելու փոխարեն մերը շենացնեն, հայրենիքում արարենտիրոջ իրավունքով, տիրոջ սրտացավությամբ եւ հոգատարությամբ: Աշխարհի կենտրոնը քո հայրենիքն է, հայրենիքը հեռվից չեն սիրում

Պարոն հրամանատար, դիրքը, պաշտոնները հաճախ փոխում են մարդուն, «խմբագրում» նրա խառնվածքը:

Չեմ փոխվել, պարզապես, գործիս բնույթից ելնելով, պահանջկոտությունն ու պատասխանատվության զգացումը մեջս ավելի են մեծացել ե՛ւ իմ, ե՛ւ ենթակաների նկատմամբ, իսկ էությամբ` հոգուս խորքում ես նույնն եմ: Չեմ փոխվել, ես եմ

Դուք ռազմածովային ուժերում եք ծառայել, ծովը չի՞ ձգում:

Այն էլ ինչպե~սԻմ ներսում, ինչպես յուրաքանչյուր հայի, փոթորկվում է ծովից ծով երազանքը: Ո՞վ իմանա` գուցե մի օր

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ