Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՍերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, գեներալմայոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

ՊԱՀՀի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանը ներկայացրել է համալսարանի ստեղծման գործընթացը, առաքելությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները: Հյուրերին ներկայացվել է համալսարանում իրականացվող կիբեռանվտանգության, տեղեկատվականհաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտական գործունեությունը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՊԱՀՀի պետ, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշել է, որ այդ հետազոտությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում ռազմավարական գնահատումներ և առաջարկություններ:

Սերբիայի պատվիրակության անդամները հույս հայտնեցին, որ այցը Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցությանը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


23/03/2017