Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ



Երկրի օդային տարածքների պահպանությունը հայկական բանակի  առաջնահերթություններից է: Մեր  երկնքի  խաղաղությունն ու  պաշտպանությունը  միայն  բարեհաջող  թռիչքներն ու վայրէջքները չեն: Ինքնաթիռների եւ ուղղաթիռների  անվտանգ  ու  սարքին  լինելու  ամենամեծ պատասխանատվությունը իր վրա է կրում այդ ամենին հետեւող զորամասի անձնակազմը: Անձնակազմ, որի համար պատասխանատվությունը եւ արհեստավարժությունը պարտադիր պայման են: Այստեղ գիտակցում են՝ ավիացիայում մանրուքներ չկան, ամեն փոքրիկ վրիպում կարող է ճակատագրական լինել: Մարդկային կյանքերը ուղղակիորեն կախված են տեխնիկական անձնակազմի մասնագիտական փորձառությունից ու վարպետությունից: Ինչ խոսք, միշտ սարքին ավիացիոն տեխնիկան կիրականացնի անգամ ամենաբարդ ու պատասխանատու առաջադրանքները:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՔՄԻՇՅԱՆ

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/03/2017