Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅՏԵՔ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ
«ՀԱՅՏԵՔ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

«ՀԱՅՏԵՔ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ ջանքերով մարտի 16-ին «ՀայՏեք» կենտրոնում տեղի է ունեցել գիտագործնական համաժողով, որի շրջանակում ռուսական  Positive Technologies ընկերության մասնագետները ներկայացրել են կիբեռանվտանգության, օպերացիոն և տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և ստանդարտների համապատասխանության ու գնահատման նոր մոտեցումները:

Համաժողովին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տնօրեն Արսեն Թառոյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ցուցադրվել են թեստավորման, համակարգային ստուգումների և համապատասխանության վերահսկման մեխանիզմները՝ տարբեր օպերացիոն համակարգերի և տեղեկատվական համակարգերի տարբեր մակարդակների համադրմամբ:

Ռուսաստանյան Positive Technologies ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական խոշոր համակարգերի համալիր պաշտպանության ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: