Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԵՐԿԱԹԱԳԻՐԸ



Հայրենիքը սիրելու համար պետք է լավ ճանաչել այն:

Րաֆֆի

ՀԱՅՈՑ ԵՐԿԱԹԱԳԻՐԸ«Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր»,- Եղիշե Չարենցի տողն է: Ի՞նչ ասել է երկաթագիր, ի՞նչ կապ ունի սառը, անշունչ երկաթը մեր հոգևոր մեծագույն հարստության` գրի հետ:

Պարզվում է` շատ մեծ: Երկաթագիրը հայկական գրատեսակ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ որպես գլխագիր: Կոչվում է նաև «Մեսրոպյան երկաթագիր»: Հիմնականում դրանով են գրվել հայոց մատյանները 5-13-րդ դարերում:

Երկաթագիրը, ստեղծման օրից մինչև այսօր, լայնորեն օգտագործվում է վիմագրության մեջ. քարի վրա գրվում է երկաթե գրոցով, որից էլ ստացել է իր անունը: Ի տարբերություն հայկական մյուս գրատեսակի` գրչագրի, որը գրվում է գրիչով, երկաթագիրն ունի բարակ, կլոր նրբագծեր և շատ արտահայտիչ, գեղեցիկ տեսք է հաղորդում քարին դաջվող տառերին: Ձուլվում է նաև մետաղից և զանազան գրությունների տեսքով ամրացվում պատերին:

Ստացվում է` երկաթն այնքան էլ կոշտուկոպիտ մետաղ չէ և ունակ է նրբություններ արարելու, ջերմություն տալու սառը քարին:

Պատրաստեց Նորիկ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Հոգևոր-մշակութային


01/03/2017