Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, որտեղ հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով և շեշտել է, որ թեև օրը ներառված չէ պետական տոնացույցում, բայցեւայնպես Հայաստանում ևս շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել միմյանց և մաղթել խաղաղություն:

«Ի դեմս ձեզ` բոլոր վետերանները, մեր այսօրվա բոլոր զինծառայողները, ավելի լավ քան որևէ մեկը, գիտեն խաղաղության արժեքը և այդ խաղաղության համար վճարվող գնի ծանրությունը: Մենք, իհարկե, մի կողմից միմյանց մաղթում ենք նոր հաղթանակներ, մյուս կողմից, շատ ենք ուզում, որ այդ հաղթանակները խաղաղ ժամանակների, երկրի առաջընթացին, ծաղկմանն ուղղված հաղթանակներ լինեն»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ բարձր գնահատելով Վետերանների միավորման  գործունեությունը` որպես  սերունդների միջև ամուր կապի կարևոր օղակի:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ«Բանակ-ընտանիք-դպրոց կապը պետք է չափազանց ամուր լինի, այլապես մենք վաղը չենք կարողանա արժանապատիվ սպայական անձնակազմ, զորակոչվող զինվորների որակյալ կազմ ունենալ և այդ միջանկյալ օղակի ամրության գործում ձեր դերակատարությունը շատ մեծ է, որովհետև ձեր անցած ճանապարհով, ձեր սխրանքներով ու ձեռքբերումներով դուք օրինակ եք վաղվա սերնդի համար»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները, անդրադարձել ռազմարդյունաբերության և ռազմական դիվանագիտության ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, նաեւ պատասխանել է վետերաններին հուզող հարցերին:

Հանդիպման ավարտին մի խումբ վետերաններ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/02/2017