Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ



ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ… ոգեկոչման, հպարտության, ուժի, հզորության, միասնության, ապահովության և, ի վերջո, համահայկական անվտանգության խորհրդանիշ: Ստեղծվելով պատերազմի դաշտում՝ ժամանակի պահանջով՝ Հայոց բանակը առաջին իսկ օրերի ծանր ռազմական գործողություններում թրծվեց ու առնականացավ, զարգացավ ու հասունացավ, և ամբողջ հայությունը հասկացավ, որ այլևս անհնար է ապրել առանց սեփական ուժի, սեփական զենքի… Ստեղծման օրվանից անցել է կայացման 25 տարի: Բոլորն են տոնում Բանակի օրը, սակայն այն ամենից առաջ զինվորի, պայմանագրայինի, ենթասպայի, սպայի, բանվոր-ծառայողի օրն է:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, համայնքների ներկայացուցիչների, կցագրված դպրոցների տնօրենների ու աշակերտների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մասնակցեցին տոնական արարողությունների: Մաքրվեցին և բարեկարգվեցին հուշարձանները, պանթեոնները, դպրոցներում անցկացվեցին «Արիության դասեր», ծաղկեպսակներ դրվեցին անմահացածների հիշատակին: Հունվարի 28-ին մեկնարկեցին հանդիսավոր միտինգները: Տարբեր բնակավայրերում ցուցադրվեց ռազմական տեխնիկա, բացազատվեց դաշտային խոհանոց: Շատերը շնորհավորական խոսք ասացին, մեծարեցին հայ զինվորին ու սպային: Համերգային ծրագրով հանդես եկան մշակույթի տան և հասարակական կազմակերպությունների, պատանի երկրապահների խմբերը:

Փառք ու պատիվ Հայոց բանակի փառապանծ մարտիկներին: Շնորհավոր բոլորիս տոնը:

4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն


01/02/2017