Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ



ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՀայկական բանակը 25 տարեկան է: Բանակ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր երկրի և ժողովրդի ներկան ու պագան:

Արդեն 18  ամիս  է` բանակի  մի  մասնիկն եմ: Նախքան զորակոչվելը  հասկանում  էի  նրա  կարևորությունը, իսկ  զինվորի կարգավիճակում է՛լ ավելի  գիտակցեցի  բանակի  դերն  ու  անհրաժեշտությունը, նրա  առաքելությունը:

Աննկարագրելի ու անբացատրելի  զգացողություն  եմ  ապրում, երբ  մարտական  հերթապահության ժամանակ մի  պահ շրջվում  եմ  թիկունքումս  գտնվող  սահմանամերձ  գյուղերի  կողմը:  Տեսնելով  տների վառվող  լույսերն  ու ծխնելույզներից  բարձրացող  ծուխը՝ ավելի  զգոն  և  ուշադիր  եմ դառնում. չէ՞ որ  բնակիչների  հանգիստ  օրն  ու  խաղաղ  քունը մեր՝  զինվորներիս ձեռքում  է:

Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ: Քեզ մաղթում եմ խաղաղ օրեր, կապույտ  երկինք, բազում հաղթանակներ, անսպառ  հաջողություններ, իսկ զինվորներիդ՝  անփորձանք, հանգիստ, բարի  ծառայություն:

Իմ բանաստեղծությունը սիրով նվիրում եմ հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

 

 

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

 

Իմ հզո՛ր բանակ, իմ անպա՛րտ բանակ,

Մեր ապագայի դու մեծ հաղթանակ,

Շնորհակալ ենք ձեզ, հպարտ զինվորներ

Դուք մեր եղբայրն եք, բարեկամ, ընկեր:

Շնորհակալ ենք ձեզ ամեն մի պահի,

Ամեն վայրկյանի ու ժամի համար:

Շնորհակալ ենք  ձեզ, որ  չեք  մտնում  քուն,

Եվ  մի  ամբողջ  ազգ  չի  մնում  արթուն:

Է՜հ, անվախ  տղերք,  դուք  թույլ  մի  տվեք,

Որ  թշնամին  ոտք  դնի  մեր

Պապական  հողը  հայրենի,

Իսկ  թե  հանկարծ  նա  փորձ  անի

Այս  կողմ  անցնել  սահմանից,

Զգո՛ն  եղիր, ջարդի՛ր, փշրի՛ր

Բարձր պահիր անունը հայերի՝

Լինի նա թուրք, թե ազերի:

Իմ հզո՛ր բանակ, իմ անպա՛րտ բանակ,

Քո հաղթանակով  մենք  միշտ  պարծենանք,

Ու ամեն  տարի ի նշան  այս  օրվա,

Միաձայն գոռանք՝

«ՀՈՒՌԱ՜, ՀՈՒՌԱ՜, ՀՈՒՌԱ՜…»:

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Ազգային բանակ


01/02/2017