Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ...
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ…

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ...Ընդամենը օրեր անց ես կմիանամ իմ ծառայող եղբայրներին եւ պատիվ կունենամ կրելու հայրենիքի պաշտպանի վեհ կոչումը…

Հայրենասիրությունը իմ, եղբայրներիս, յուրաքանչյուր հայի արյան մեջ է: Մեր ոգին անկոտրում է Չաուշի, Անդրանիկի, Նժդեհի, մեր նորօրյա հերոսների օրինակով դաստիարակվելու շնորհիվ: Խոնարհվում եմ մարտական դիրքերում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված տղաների ծնողների առջեւ: Ձեր վիշտը մեծ է, հպարտությունը՝ առավել: Սուրբ գործի համար ընկած ձեր որդիներն անմահ են, նրանք մեր մեջ են, մեր շարքերում եւ շարունակելու են իրենց կռիվը:

Ես, եղբայրներս՝ մեր սերունդը բոլորս էլ ձեր որդիներն ենք, մեր քաջ նախնիների արժանի հետնորդները: Այժմ էլ մեր հերթն է ծառայելու եւ մեր պարտքը տալու ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Պատրաստ ենք կանգնելու թշնամու առաջ՝ հաղթելու եւ ապրելու համար…

 

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԳՈՌ