Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ» ՔԱՌԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ» ՔԱՌԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ» ՔԱՌԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸԱմենամյա «Ոսկե գնդակ» ֆուտբոլային մրցանակը սահմանվել է 1956 թվականին, «Ֆրանս ֆուտբոլ» ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից եւ մինչեւ 2009 թվականը բացառապես շնորհվել է եվրոպական ակումբներում հանդես եկող այն ֆուտբոլիստին, որը լավագույնն է ճանաչվել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Մրցանակին առաջինը տիրացել է անգլիական «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Ստենլի Մեթյուզը: Մինչեւ 1995 թ. լրագրողները կարող էին ընտրել միայն եվրոպական ակումբներում խաղացող եվրոպացի ֆուտբոլիստներին: 1995 թվականից ընտրելու կանոնները փոխվեցին, եւ ընտրվելու իրավունքը տարածվեց նաեւ եվրոպական ակումբներում հանդես եկող ոչ եվրոպացի ֆուտբոլիստների վրա, եւ նույն տարում հեղինակավոր մրցանակը շնորհվեց իտալական «Միլանի» հարձակվող Ջորջ Վեային: 2007թ. կանոնները կրկին փոխվեցին, եւ «Ոսկե գնդակին» կարող էր տիրանալ աշխարհի ցանկացած ակումբում հանդես եկող ցանկացած ազգության ֆուտբոլիստ: Այս անգամ լավագույն ֆուտբոլիստին ընտրող լրագրողների թիվը 52-ից հասավ 96-ի, որոնք էլ որոշում էին լավագույն հնգյակին: Այս մրցանակը վերջինն ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն:

2010թ. «Ֆրանս ֆուտբոլի» «Ոսկե գնդակն» ու եւ ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա ֆուտբոլիստ» անվանակարգերը միացան, եւ լավագույնը ճանաչված ֆուտբոլիստն ստացավ նոր` ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակը:

2016 թվականի սեպտեմբերին մրցանակի հիմնադիրները դադարեցրին համագործակցությունը, եւ «Ոսկե գնդակը» կրկին շնորհում է «Ֆրանս ֆուտբոլ» հեղինակավոր պաբերականը:

 

♦  Ծնվել է 1985 թվականի փետրվարի 5-ին Ֆունշալում, ընտանիքի 4-րդ երեխան է: Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի:

♦  Մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատել է, որ կարողանա վճարել ֆուտբոլի վարձը:

♦  Ֆուտբոլային կարիերան սկսել է 8 տարեկան հասակում «Անդորինյա» սիրողական ակումբում:

♦  1995 թվականին Կրիշտիանուն իր առաջին պայմանագիրն է կնքում տեղական «Նասիոնալ» ակումբի հետ։

♦  1997 թվականին տեղափոխվել է պորտուգալական «Սպորտինգ», ընդունվում է լիսաբոնյան թիմի երիտասարդական ակադեմիա։ Նա ակումբի պատմության մեջ դարձել է միակ խաղացողը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում խաղացել է «Սպորտինգի» բոլոր թիմերի՝ մինչև 16 և 17-ից ու 18-ից բարձր տարեկանների, ինչպես նաև հիմնական թիմում:

♦  2001թ. ընդգրկվել է Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում:

♦  2004 թվականին նա արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճում է իր առաջին տիտղոսը:

♦  2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում` տարվա վերջում արժանանալով նաև «Ոսկե գնդակ» մրցանակի:

♦  2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, որն այդ տիտղոսը նվաճել է երկու անգամ։

♦  2005 թվականի հոկտեմբերի 29-ին նա խփեց Պրեմիեր լիգայի 1000-րդ գոլը: Նույն տարում նա ճանաչվեց աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 2006 թվականին նա խփեց իր թիմի 50-րդ գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը և նախորդ 4 տարիների ընթացքում առաջին անգամ իր թիմին պարգևեց Պրեմիեր լիգայի հաղթողի կոչումը։

♦  2008 թվականի հունվարի 12-ին Ռոնալդուն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

♦  2008 թվականի մարտի 18-ին Ռոնալդուն իր խփած 33 գնդակով տիրացավ Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկին»:

♦  2007-2008 թթ. Չեմպոնների լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ։

♦  2008 թ. Ռոնալդուն ճանաչվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 446 միավոր և ավելի քան 115 միավորով առաջ անցնելով Լիոնել Մեսսիից։

♦  2008 թվականին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պորտուի» դարպասը խփած Ռոնալդուի գոլն արժանացավ ՖԻՖԱ-ի «Ֆերենց Պուշկաշի» անվան մրցանակին։

♦  2009 թվականի հունիսի 26-ից Կրիշտիանուն հանդես է գալիս արքայական ակումբում: Մադրիդը նրա համար վճարեց 139.000 միլիոն եվրո, և Ռոնալդուն դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ։

♦  «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ նրան ողջունելու էին եկել մադրիդյան լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն և 80.000-85.000 երկրպագուներ:

♦  2009 թվականին նվաճում է արքայական գավաթը։

♦  2011 թվականի օգոստոսի 17-ին Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում «Ռեալի» կազմում Ռոնալդուն Բարսելոնայի դարպասը խփեց իր 100-րդ գոլը։

♦  Լա լիգայի պատմության մեջ դարձավ միակ ֆուտբոլիստը, որը հաղթեց մրցաշարը ռեկորդային 100 միավորով։

♦  Ռոնալդուն դարձավ «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը, որը վեց խաղ անընդմեջ գոլ խփեց «Բարսելոնային» «Կամպ-Նոու» մարզադաշտում։

♦  Ռոնալդուն այն եզակի ֆուտբոլիստներից է, որին հաջողվել է ուժեղագույնը ճանաչվել Չեմպիոնների լիգայի երկու տարբեր ակումբների հետ։ Ռոնալդուն նաև դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ:

♦  2014 թվականի փետրվարին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը:

♦  Ռոնալդուն տիրապետում է լավ դրիբլինգի, ունի լավ տեխնիկա, հուժկու հարվածներ։

♦  Ռոնալդուն պայմանագրեր ունի տարբեր հովանավորների հետ՝ Coca-Cola, Castrol, Fly Emirates, Konami, Motorola, KFC և այլն։

♦  Երկրպագուներն ու ընկերները նրան դիմում են՝ Քրիս, ՔրիՌո, Մեքենա, CR7, CR, Ռոն։

Պատրաստեց Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ