Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔՆոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում եղել է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականի զոհերի հիշատակին: Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


29/11/2016