Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՀայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-ից 26-ն անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


26/10/2016