Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ



Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերը  պատշաճ մակարդակով իրականացնում են տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքները՝  կազմակերպելով անհրաժեշտ միջոցառումներ: Փոխգնդապետ Զաքար Բժշկյանի հրամանատարությամբ գործող զորամասում հերթական շրջայցը կատարելիս ականատես եղանք, թե ինչպես են անձնակազմերը ջանադրաբար եւ գործի իմացությամբ կատարում տեխսպասարկման աշխատանքները, քանի որ քաջ գիտակցում են` մարտունակ տեխնիկան է մարտական խնդրի գերազանց կատարման գրավականը:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/10/2016