Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ



ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸՀոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր  Եվգենի Բուլավինցևին, որն այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը և պատրաստակամություն է հայտնել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ:

 

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/10/2016