Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸՀոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը, համաձայնագրով սահմանվող ընդհանուր պարտավորությունները, ռազմաբժշկական ոլորտում համագործակցության հետագա հնարավոր ուղիները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը Բելառուսի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պատվիրակության անդամներին ծանոթացրել է ոլորտի զարգացմանը և բարելավմանը միտված ծրագրերին: Գնդապետ Ալեքսեյ Եսկովն իր հերթին ներկայացրել է Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչության գործունեության կարգն ու խնդիրները: