Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյետնանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանդիպումների ընթացքում քնարկվել են հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնադրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը:

Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


14/10/2016