Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ«Հայ դպրոցը պետք է դառնա հայրենասիրության ամբիոն, տաճար: Հայ մանուկն այնտեղ պետք է ճանաչի եւ սովորի սիրել հայրենի երկիրն ու ժողովրդին»:

Գ. ՆԺԴԵՀ

 

Սեպտեմբերի 20-ին Նոր Նորք վարչական շրջանի թիվ 186 հիմնական դպրոցում տոնական տրամադրությունն էր թեւածում՝ Անկախության 25-ամյակին նվիրված հանդիսություն էր: Միջոցառումը մեկնարկեց կրթօջախի բակից, ապա շարունակվեց դասասենյակներում ՝ վերածվելով հայրենասիրական բաց դասի:

Աշակերտները ոգեշնչված ներկայացնում էին անկախության  անցած դժվարին, կորուստներով լի, բայց պատվաբեր ճանապարհը:

Գեղեցիկ գրական-գեղարվեստական միջոցառում էին կազմակերպել նաեւ դպրոցի 5-րդ «ա» դասարանի աշակերտները (դասղեկ՝ Սոնա Հովսեփյան):

Երգ, պար, ասմունք, պատմություն եւ… իրականությունը՝ «Անկախության սերունդն ենք մենք եւ խոստանում ենք տեր եւ զինվոր լինել մեր հայրենիքին, շենացնել եւ ծաղկեցնել մեր անկախ երկիրը»:

«Իրենց ոգեւորվածությամբ, հայրենասիրական ոգով դպրոցականները ոգեշնչել էին ներկաներին,- ասում է դպրոցի տնօրենը՝ Մարինե Քոչարյանը:-Նրանք եւս մեկ անգամ հավաստեցին՝ մեր երկրի անկախությունը ապահով եւ հուսալի ձեռքերում է»:

 

Մարգարիտա  Կարապետյան

«Մայր Հայաստան» զինվորական թանգարան

կապիտան