Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՄԱՍԸ ՏՈՆԵՑ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԶՈՐԱՄԱՍԸ ՏՈՆԵՑ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԶՈՐԱՄԱՍԸ ՏՈՆԵՑ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸԱշնան առաջին ու ամենաջերմ օրը՝ սեպտեմբերի մեկին, ՀՀ հյուսիսարեւելյան սահմանի պահապան մեր զորամասը տոնում էր կազմավորման 23-րդ տարեդարձը:

Մեր քառորդդարյա պետականության համար 23 տարին պատկառելի տարիք է: Գունդը ստեղծվեց 59 տավուշցիներից կազմված ջոկատի հիմքի վրա: Այն պետք է դառնար ՀՀ հյուսիսարեւելյան սահմանի ապահովության երաշխիքը:

«Զգա՜ստ» լսվեց հրամանատար գնդապետ Գյոզալյանի հրամանը եւ տրվեց ՀՀ հյուսիսարեւելյան սահմանում գտնվող գնդի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառման մեկնարկը: Շարահրապարակ բերվեց մարտական դրոշը, հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Ելույթ ունեցան գնդապետ Արմեն Գյոզալյանը, Բերդի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, շարքայիններ Գեղամ Սանարյանը, Ռազմիկ Մնացականյանը:

Հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ մ-ր Մկրտչյանը ներկայացրեց գնդի կազմավորման կարեւորագույն էջերը և կարդաց հրամանատարի կողմից խրախուսվող զինվորների, սպաների, ինչպես նաեւ գնդի կայացման գործում իրենց ավանդն ունեցող անձանց անունները:

Կրկին «Զգա՜ստ». այս անգամ ամբողջ զորքը երգեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը, եւ տրվեց շարային երթի հրաման:

Ռազմիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

շարքային