Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏՐՎԵՑԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
ՏՐՎԵՑԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Համաձայն ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորման 2016թ. պատրաստության պլանի` օգոստոսի 24-ից 26-ը անցկացվեցին եռաստիճան զորավարժություններ զորամիավորման ենթակա զորամասերի ներգրավմամբ:

Զորավարժության ընթացքում զորքերի ընդգրկմամբ խաղարկվեցին մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման դրվագներ: Ընդհանուր առմամբ զորավարժություններում ընդգրկվել է մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ զինծառայողներ:

Զորավարժության ավարտին ամփոփվեցին արդյունքները, եւ տրվեցին համապատասխան հանձնարարականներ լրացուցիչ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ:

Կարապետ Չոբանյան