Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԿԱՊԵ՞Ս ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԸ



Գլխավոր վարչության նախկին պետ, պահեստի գեներալ-գնդապետ Նիկոլայ Սվերտիլովի պնդմամբ, ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ընթացող բարեփոխումների անվան ներքո, պատճառաբանելով ազատ տարածքների բացակայությունը, ոչնչացվել է 500-ամյա արխիվը, որը ստեղծվել էր դեռ Իվան Ահեղի ժամանակներում` 1575 թվականին, և պարունակում էր տեղեկություններ ռուսական հրթիռահրետանային բոլոր զինատեսակների ստեղծման ու արտադրության, ինչպես նաև զինապահեստների մասին: Գեներալ-գնդապետը հիշեցրել է, որ արխիվը 1917 թվականին պահպանել էին անգամ բոլշևիկները:

Ու թեև Հրթիռահրետանային գլխավոր վարչության նոր պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանովսկին հաջորդ օրը հայտարարեց, թե արխիվը չի ոչնչացվել և մաս առ մաս պահպանվում է Ռուսական պատմական արխիվում, Պետական ռազմապատմական արխիվում, Պետական զինվորական արխիվում ու Հրթիռահրետանային գլխավոր վարչությունում, սակայն գեներալ-գնդապետ Սվերտիլովի կողմից ներկայացված աննախադեպ այս մեղադրանքը ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնապես ո´չ հերքել և ո´չ էլ հաստատել է:

Խորագիր՝ Նորություններ


29/06/2011