Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍԵրբ արծաթը ոսկուց ծանր է կշռում

Օլիմպիական 31-րդ խաղերի արծաթե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թ. մարտի 25-ին Էջմիածնում։ Չորս տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա: Ըմբշամարտով սկսել է զբաղվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ 2006 թ.-ին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող, 2008 – 2009 թթ.-ին՝ աշխարհի պատանեկան առաջնությունների մրցանակակիր: 2012 թ. Ռուսաստանի չեմպիոն։ Չնայած ակնառու հաջողություններին՝ Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմը հնարավորություն չի տվել Միհրան Հարությունյանին մասնակցելու վարկանիշային 4 մրցաշարերից որեւէ մեկին, որոնք Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր վաստակելու հնարավորություն էին տալու, իսկ այն մարտիկները, որոնց հնարավորություն տրվեց, չկարողացան իրենց արդարացնել։
Միհրանը որոշում է շարունակել իր մարզական կարիերան հայրենիքում եւ 2013 թ. դառնում է Հայաստանի չեմպիոն։
Բաքվի Եվրոպական առաջին խաղերում Միհրան Հարությունյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր, որ արժանացավ մեդալի /արծաթ/։