Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ելիզավետա արքայադուստրը (Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին) ծառայում էր որպես սանիտարական մեքենայի վարորդ-մեխանիկ: Նրա ծառայությունը  տևել է հինգ ամիս:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

***

Ցուտոմու Յամագուտի անունով ճապոնացին վերապրել է Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունները: Տղամարդը 2010թ.՝ 93 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

«Տիֆի   համաճարակ»

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բժիշկ Եվգենիուշ Լազովսկին իր գործընկերների հետ հաջողել է 8000 հրեայի կյանք փրկել Հոլոքոստից: Վերջիններս բժշկի հորդորով ձևացրել են, թե քաղաքում տիֆի համաճարակ է՝ այդպիսով կասեցնելով թշնամու մուտքը քաղաք:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

***

Հիտլերը ծրագրել էր Մոսկվան վերցնելուց հետո սպանել քաղաքի բոլոր բնակիչներին և քաղաքի տեղում արհեստական ջրամբար կառուցել:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

***

Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի  այսպիսի ինքնաթիռների լուսանկարները շատ են: Իրականում դրանք այդքան գորշ ու մռայլ չէին, ինչպես սև ու սպիտակ լուսանկարում է երևում: Այս կործանիչները նուրբ-վարդագույն երանգ ունեին: Եվ դա պատահական չէ: Երկրորդ  համաշխարհային պատերազմի որոշ կործանիչներ այն աստիճանի մասնագիտացված էին, որ թռիչքն իրականացնում էին միայն օրվա որոշակի ժամերի: ԱՄՆ 16-րդ էսկադրիլիայի այս հրաշագեղ RAF  ինքնաթիռները մի մեծ առավելություն ունեին. դրանք գրեթե անտեսանելի  էին դառնում ինչպես արևածագի, այնպես էլ մայրամուտի ժամանակ:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Գիշերը մետրոյում

Կարծում եք այս լուսանկարում գազային գրոհի զոհե՞ր են: Ո՛չ, սա Երկրորդ համաշխարհայինի ժամանակ բրիտանացիների անցկացրած սովորական գիշերներից մեկն է: Երբ գերմանացիների ինքնաթիռային մարտարշավները Լոնդոնի երկնքով սկսեցին կանոնավոր դառնալ, բրիտանացիները արագ հարմարվեցին մետրոյի ներսում քնելուն: Այն ընթացքում, երբ գերմանացիները ռմբակոծում էին քաղաքը, բրիտանացիները համերաշխորեն ու խաղաղ ննջում էին:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Անթեւ ինքնաթիռը

Սա «Avenger» տորպեդակիրն է «Chichi Jima» -ի մոտակայքում մղվող մարտի ժամանակ: Ինքնաթիռը վարում է օդաչու Բոբ Քինգը: Նա չի ուզել տխրեցնել հարազատներին, ընկերներին ու ընտանիքին…այդ պատճառով հաջողել է իր անթև, վիրավոր ինքնաթիռը փրկել պտույտէջքից ու հասցնել մինչև օդակայան:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Սկաֆանդրներ նորածինների համար

Հակագազները հարմար չեն մանուկների համար, և այդուհանդերձ ինչ-որ կերպ պետք է երեխաներին պաշտպանել հնարավոր գազային գրոհներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին ստեղծվեցին երեխաներին գազային գրոհից պաշտպանելու հատուկ հարմարանքներ: Տեսեք, թե ինչպես են մայրերը հատուկ պոմպի միջոցով օդ մղում երեխաների համար նախատեսված սկաֆանդրների մեջ:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Պատրաստեց Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ