Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԴԱՇՈՒՅՆՆԵՐՈՎ



ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԴԱՇՈՒՅՆՆԵՐՈՎՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների թելադրանքով ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույններով:

Խորագիր՝ Նորություններ


09/08/2016