Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՒՎՈՐՈՎ
ՍՈՒՎՈՐՈՎ

ՍՈՒՎՈՐՈՎ ՍՈՒՎՈՐՈՎ10 հետաքրքիր փաստ մեծ զորավարի մասին

 

Ալեքսանդր Սուվորովն այն եզակի ռուս զորահրամանատարներից է, որ չի պարտվել եւ ոչ մի պատերազմում: Նա Ռուսաստանի սուրն էր, թուրքերի համար՝ պատիժ եւ սարսափ՝ լեհերի համար:

 

  1. Ապագա գեներալիսիմուսն սկսել է իր ծառայությունը Ելիզավետա Պետրովնա կայսրուհու արքունիքում: 1779 թվականին Սեմյոնովյան գունդը, որտեղ ծառայում էր Սուվորովը, պահպանում էր Պետերգոֆը: Սուվորովն այնքան ջանասիրաբար էր ամեն առավոտ պատվի առնում կայսրուհուն, որ վերջինս մի օր մոտենում է հասարակ զինվորին, հարցնում է անունը և ի նշան երախտագիտության` զինվորին մի արծաթե դրամ է պարզում: Սակայն Սուվորովը հրաժարվում է և ասում, որ ծառայության ժամանակ զինվորին վայել չէ դրամ վերցնելը: Կայսրուհին դրամը դնում է զինվորի ոտքերի մոտ` պատվիրելով վերցնել ծառայության ավարտին: Հաջորդ օրն իսկ բոլորն իմանում են Սուվորովի` կապրալի կոչում ստանալու մասին: Իսկ կայսրուհու նվիրած արծաթե դրամը Սուվորովը պահպանում է մինչև իր կյանքի վերջին օրը:

 

  1. Մանկության տարիներին Սուվորովը շատ տկար ու թույլ երեխա էր, և ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ նա զինվորական կդառնա: Եվ որքան էլ զարմանալի թվա, Սուվորովի զինվորական դառնալու գործում միջամտություն է ունեցել Ալ. Պուշկինի նախապապը` Աբրահամ Հաննիբալը, որն էլ համոզել է Սուվորովի հորը` տղային զինվորական կրթության ուղարկելու:

 

  1. ՍՈՒՎՈՐՈՎՌուսաստանում ֆելդմարշալի կոչում ստանում էին միայն հերթական զինվորական կոչումներից հետո, բայց Սուվորովն ամեն ինչում բացառիկ էր: Երբ 1794թ. ռուսական զորքերը գրավում են Վարշավան, Եկատերինա Երկրորդ կայսրուհին Սուվորովին հաղորդագրություն է ուղարկում հետևյալ բովանդակությամբ. «Շնորհակալություն, ֆելդմարշալ Սուվորով»: Իսկ այդ ժամանակ ռուսական բանակում ծառայում էին ընդամենը ինը գեներալներ, որոնք ավելի բարձր աստիճան ունեին, քան Սուվորովը: Ժամանակակիցները հիշում են, որ իմանալով իր նոր կոչման մասին, Սուվորովը սենյակում շարում է ինը աթոռ և դրանց վրայից թռչելով` բացականչում. «Դոլգորուկին հետևում է, Սալտիկովը հետևում է, Կամենսկին հետևում է… իսկ մենք… առաջ»:

 

  1. Շվեյցարական արշավանքի ժամանակ ռուսական զորքը, խուսափելով շրջափակումից և մնալով առանց զենք-զինամթերքի ու պարենի, ջախջախելով իր ճանապարհին ամեն բան, կորցնում է ավելի քան 5000 զինվոր ու սպա, որն այդ ժամանակ կազմում էր ամբողջ բանակի 1/4-ը: Սակայն հակառակորդ ֆրանսիական բանակը, որը գերազանցում էր ռուսական բանակին թե՛ թվաքանակով և թե՛ զինամթերքի պարունակությամբ, 3-ից 4 անգամ ավելի շատ կորուստ է կրում, քան ռուսական բանակը: Միաժամանակ, Սուվորովը ֆրանսիական բանակի թվով 1778 սպայի ու զինվորի է գերի վերցնում և դուրս հանում Ալպերից, որ նույնպես խոսում է նրա մեծ ռազմավարական տաղանդի մասին: Շվեյցարական Ալպերում հուշարձան է կանգնեցված` ի հիշատակ մեծ զորահրամանատարի:

 

5.1797թ. Պավել I կայսեր հրամանով Սուվորովը ազատվում է ծառայությունից` զրկվելով համազգեստ կրելու իրավունքից: Պավել I կայսրը որոշում է ընդունում փոխել ռուսական բանակի համազգեստը, ինչն էլ առաջացնում է Սուվորովի զայրույթը: «կցՊՐՈ վպ տՏՐՏւ, ոցՍսՌ վպ տցՔՍՌ, ՍՏրՈ վպ ՑպրՈՍ, ÿ վպ վպՎպՓ, Ո տՐՌՐՏՊվօռ ՐցրՈՍ». Այս արտահայտությունը ճակատագրական է դառնում Սուվորովի համար: Սուվորովը հեռանում է իր կալվածքը, որը Կոբրին փոքրիկ քաղաքի մոտ էր, իսկ այնուհետև տեղափոխվում է Նովգորոդ: Այստեղ Սուվորովի կողքին ոչ ոք չկար, նա խստիվ հսկողության տակ էր, և միայն նրա համհարզն էր, որ հավատարիմ էր մնացել իր զորավարին:

ՍՈՒՎՈՐՈՎԲայց ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ կայսր Պավել I-ը քանիցս փորձել է հաշտվել մեծ զորավարի հետ, բայց վերջինս անդրդվելի էր: Սուվորովը վերջապես տեղի է տալիս կայսեր հորդորներին և վերադառնում է մայրաքաղաք:

 

  1. Մեծ զորահրամանատարը ամեն առավոտ ու ամեն երեկո աղոթք էր անում, պաս էր պահում և շատ լավ գիտեր Աստվածաշունչը: Ամեն անգամ որևէ եկեղեցու կողքով անցնելիս անպայման խաչակնքում էր ու նույնն էլ հորդորում էր իր զինակիցներին. «Անպայման աղոթեք, մեր հաղթանակներն Աստծու ձեռքում են»:

 

  1. Սուվորովն իր տանը պահում էր վիրավոր ու հաշմանդամ զինվորներին և այն մարդկանց, ովքեր կարիքի մեջ էին: Իսկ Զատկի տոնի նախօրեին նա կարիքավորներին 1000-ական ռուբլի գումար էր բաժանում:
  2. Սուվորովին համարում էին ռուսական բանակի թալիսմանը: Հերիք էր, որ նա իր սպիտակ վերնաշապիկով հայտնվեր զորքի առաջ, և զորքը, եթե նույնիսկ որևէ անհաջողությունից տխուր էր կամ ընկճված, նոր ուժ ստացած շարժվում էր առաջ: Գալիս էր Սուվորովը, և հաղթանակն ապահովված էր:

 

  1. Ավստրիայի կայսրը ցանկանում էր Սուվորովին նշանակել իր զորքի գերագույն հրամանատար և այդ նպատակով բազմաթիվ նվերներ էր ուղարկում նրան: Այդ նվերները հիմնականում շքանշաններ ու մեդալներ էին, որ Սուվորովը բաժանում էր իր լավագույն հրամանատարներին, որոնք աչքի էին ընկել իրենց քաջությամբ: «Անհավատ դաշնակիցներից ինձ ոչինչ հարկավոր չէ»,- ասում է Սուվորովը:

 

  1. Մի անգամ վերադառնալով շվեյցարական արշավանքից, Սուվորովը Նեյտինգհեն քաղաքում, ի նշան հարգանքի, այցելում է ավստրիացի ֆելդմարշալ Լաուդոնի գերեզմանին: Տեսնելով գերեզմանի վրայի երկար ու ամպագոռգոռ բառերը` Սուվորովը պատվիրում է. «Իմ գերեզմանին կգրեք ընդամենը երեք բառ` այստեղ հանգչում է Սուվորովը»: Սակայն նրա գերեզմանին նույնպես երկար ու ձիգ գրվեցին նրա բոլոր կոչումներն ու տիտղոսները, և միայն նրա մահից 50 տարի անց մեծ զորավարի թոռը կատարեց նշանավոր պապի վերջին ցանկությունը. «Աստ հանգչում է Սուվորովը»:

Անկատար մնաց նաև Սուվորովի մյուս երազանքը` պատերազմել Նապոլեոն Բոնապարտի դեմ: Այս երազանքը նա ուղղակի չհասցրեց իրագործել:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

մայոր