Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՋԵՐՄ-ՋԵՐՄ ԲԱՐԵՎՆԵՐ
ՋԵՐՄ-ՋԵՐՄ ԲԱՐԵՎՆԵՐ

ՋԵՐՄ-ՋԵՐՄ ԲԱՐԵՎՆԵՐՄեր որդին՝ Սամվել Ասատրյանը, ծառայում  է բանակում եւ իր նման  հազարավոր տղաների հետ ամուր  ու անառիկ է պահում  հայրենիքի սահմանները:

Ով ծառայող զավակ ունի, մեզ լավ կհասկանա՝ ամբողջ օրը մտքերով նրա հետ ենք:

Հուլիսի 29-ը մեր զինվոր որդու ծննդյան օրն է: Ցանկանում ենք թերթի միջոցով շնորհավորել նրան:

-Բարի տարեդարձ, Սամվել ջան:  Քեզ ջերմ-ջերմ շնորհավորում են բոլոր հարազատները, տատիկներդ  էլ մաղթում են, որ բացվող ամեն օրդ լցվի քո  լուսավոր ժպիտով:

Անփորձանք ծառայություն ենք մաղթում քեզ եւ  բոլոր զինվորներին:

Հայրենիքի  պաշտպաններին՝ բարի ծառայություն եւ բարի վերադարձ աշխարհի ամենատաք անկյունը՝ հարազատ տուն:

 

Ծնողական բարեմաղթանքներով՝

Սիրուն Եղիազարյան

Երեմ Ասատրյան