Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ երիտասարդների:

Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` Սեյրան Օհանյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարությունում արդեն ավանդույթ է դարձել երիտասարդների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը:

«Յուրաքանչյուր պետություն իր անվտանգության համակարգը  ձևավորում է երկրի ռազմական ներուժի շնորհիվ: Ռազմական ներուժ ասելով` հասկանում ենք երկրի տնտեսությունը, բանակը` իր զորահավաքային պատրաստությամբ, հայրենասեր երիտասարդությամբ: Մեր երիտասարդությունն այն մեծ ներուժն է, որը պետք է տանի մեզ առաջ` դեպի զարգացում և մեր խելացի գործունեության արդյունքում բերի այն իրավիճակին, որ մեր անվտանգությունը կառուցենք ոչ միայն սպառազինության, այլև խելացի մտքի, խելացի պաշտպանության վրա»,-նշել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ երիտասարդության հետ աշխատանքը պաշտպանական քաղաքականության մաս է կազմում, ինչը անտեսելը կնշանակի անտեսել լիարժեք պաշտպանական քաղաքականության իրականացումը:

Խորագիր՝ Նորություններ


25/07/2016