Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ՏԵՔ» ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿԱՍՊԵՐՍԿԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ



Հուլիսի 21-ին «Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, հատուկ կարևորության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում համագործակցության եզրերը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով:

Խորագիր՝ Նորություններ


22/07/2016