Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ 3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 2016Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ



Հուլիսի 16-ին ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման 2016թ. 1-ին կիսամյակի մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները:

Զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորման սպայական կազմը՝ մանրամասն վերլուծելով վեց ամսվա ընթացքում ունեցած հաջողություններն ու բացթողումները:

Կիսամյակի արդյունքներով լավագույնը ճանաչված մի շարք զինծառայողներ զո-րամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, գերատեսչական կրծքանշաններով ու դրամական պարգևներով, իսկ լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ կարճաժամկետ արձակուրդ:

Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նախանշել է 3-րդ եռամսյակի առաջնային խնդիրներն ու առաջադրել դրանց լուծման հիմնական ուղղությունները:

Խորագիր՝ Նորություններ


21/07/2016