Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆ
ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆ

ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆԶորակոչի կարևորագույն խնդիրը զինված ուժերի համալրումն է, հետևաբար դրա կազմակերպումն ու իրականացումը միշտ էլ ունեցել է համապետական նշանակություն: Տարեցտարի խստացվում են զորակոչին ներկայացվող պահանջները, և բացարձակ արդար ու թափանցիկ զորակոչը դառնում է կարևորագույնը բոլոր խնդիրներից:

 

Հուլիսի 15-ը զորակոչի օր էր Իջևան քաղաքում: Վաղ առավոտից հարազատների, ընկերների ուղեկցությամբ զինկոմիսարիատ եկող  զինակոչիկները ներկայանում էին բժշկական հանձնաժողովին` վերջին հետազոտություններն անցնելու: Մինչ նորակոչիկները բուժզննություն էին անցնում, զրուցեցինք զինվորական կոմիսարի պաշտոնակատար, զինկոմի տեղակալ, մայոր Սայաթ Բաբայանի հետ:

– Այս պահի դրությամբ զորակոչից խուսափողներ չունենք, առողջական խնդիրներով զինակոչիկներ` նույնպես: Ինքներդ եք տեսնում, թե իջևանցիք ինչպիսի ոգևորությամբ են բանակ ճանապարհում իրենց որդիներին: Զորակոչի առաջին օրվանից այսպիսի բարձր տրամադրություն է տիրում զինկոմիսարիատում: Ունենք արտերկրից, հատկապես ՌԴ-ից կամավոր եկածներ: Մեր պատանիները հասկանում են, որ զորակոչը մեր երկրի համար ամենակարևոր իրադարձությունն է, և հենց իրենք են այդ նշանակալի իրադարձության առաջամարտիկները:

Զինակոչիկներին ճանապարհելու էր եկել նաև Իջևանի Սուրբ Ներսես  Շնորհալի եկեղեցու հովիվ տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:

ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆԶինակոչիկ  Օրդինյան Միհրանին ճանապարհողների մեջ էր քույրը` Լուսիկը, որ ամուր գրկեց եղբորն ու ասաց. «Արդեն պատկերացնում եմ, թե զինվորական համազգեստը ինչքան է սազելու բռնցքամարտիկ եղբորս…»:

Ալլաղյան Սարգսին ճանապարհելու եկած հորաքույրը` զոհված ազատամարտիկ Ռոբերտ Գևորգյանի մայրը, դիմելով մեզ՝ ասաց.

– Այսօր եղբորս տղան է գնում ծառայելու: Բարձր տրամադրությամբ է գնում: Գնում է իր հայրենիքը պաշտպանելու: Մեր երեխեքը ոչ միայն հայրենիքի, այլև իրենց տուն ու տեղի պաշտպաններն են: Տղաս` Ռոբերտը, զոհվել է, իսկ Սարգիսս գնում է տղայիս ազատագրած հողը պաշտպանելու:

Այգեհովիտցի Այդինյան Արան ու ազատամուտցի Մելիքյան Դավիթը ցանկանում են սահմանում ծառայել:

-Սահմանում ապրում եմ, կուզենայի, որ ծառայությունս էլ հենց սահմանամերձ որևէ զորամասում անցներ,- ասաց Արան:

Դավիթը ավելացրեց.

ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆ-Մենք լավ գիտենք, թե ինչ է սահմանը: Ինձ համար էլ սահմանում ծառայելը առանձնահատուկ խորհուրդ ունի: Սահմանամերձ շրջանում ապրողը ավելի լավ է հասկանում սահմանի կարևորությունը: Ես էլ եմ ուզում դիրքերում ծառայել, որտեղ էլ լինի` միայն թե մեր հայրենիքի սահմանը պահեմ:

-Մինուճարիս եմ ճանապարհում,- ասաց զինակոչիկ Կարեն Ղարիբյանի մայրը`տիկին Աիդան: -Տունս երկու տարով դատարկվեց: Աստծուց միայն խաղաղություն եմ խնդրում:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ