Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի եւ գերմանական ակումբի ղեկավարության բանակցություններն ընթանում էին բավականին լարված իրավիճակում: «Բորուսիան» չէր ցանկանում վաճառել հայ ֆուտբոլիստին Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»: Գերմանական Bild-ը գրում է, որ բանակցություններն այնքան լարված են եղել, որ դրանցից մեկի ժամանակ տաքարյուն իտալացին նույնիսկ աթոռն է մի կողմ նետել:

«Հենրիխը կոնֆլիկտներ ստեղծող մարդ չէ: Մենք մտադիր չենք հանձնվել»,- մեկնաբանել է միջադեպը իտալացի գործակալը:

27-ամյա Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է 36.5 միլիոն եվրո, իսկ «Բորուսիան» պահանջում է 40 միլիոն: Հիշեցնենք,որ Transfermarkt.de-ն նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: Սակայն օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է 40 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիային»՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Գործարքը կայացման եզրին է, գրում է bleacherreport.com-ը՝ հղում անելով Daily Mirror թերթին:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը, եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե: