Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորելու միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:

Քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ են կատարվել նաև ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ: Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը առաջադրել է որոշակի խնդիրներ և տվել հանձնարարականներ:

Խորագիր՝ Նորություններ


24/06/2016