Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով:  Եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մրցել են արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, կրակային և շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նորմատիվները, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:

Եզրափակիչ փուլի արդյունքներով թիմային հաշվարկով օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Արցախից ժամանած թիմը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի թիմերը:

Խորագիր՝ Նորություններ


23/05/2016