Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ



Արցախի 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջարի զինվորների եւ սպաների հպարտ փաղանգում դյուցազնաբար անմահացան նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի բազմաթիվ շրջանավարտներ: Նրանց վերաբերյալ անշուշտ դեռ բազում հոդվածներ կհրապարակվեն, գրքեր կգրվեն, ֆիլմեր կնկարահանվեն… Յուրաքանչյուրի մասին առանձին: Որպեսզի փառաբանվի խիզախներից յուրաքանչյուրի դյուցազնական սխրանքը…

Երկնային Արքայությո՛ւն մեր առյուծասիրտ սպաներին…

Սրբորեն կատարելով իրենց ռազմական երդումը եւ սեփական արյամբ ապացուցելով հայրենիքի հանդեպ որդիական սերն ու անսահման հավատարմությունը՝ նրանք պարտավորեցրին իրենց ենթականերին, զինակիցներին եւ ամբողջ ազգին շարունակելու համազգային սրբազան գործը եւ հասցնելու այն հաղթական ավարտին…

Փա՛ռք ձեզ, տղե՛րք… Փա՛ռք ձեզ, արժանապատիվ հայ սպաներ… Դուք վստահաբար կարող էիք հասնել, հաստա՛տ կհասնեիք թե՛ գնդապետական եւ թե՛ զորավարական բարձունքների: Սակայն ընտրեցիք բարձունքներից ամենաբարձրը՝ հայրենիքին կյանքը նվիրած Առյուծի Դամբարանը…

Եվ ձեր սուրբ շիրիմներին ամեն տարի կխոնարհվեն հայոց մարտական դրոշները, որպեսզի այնուհետեւ ծածանվեն մեր ազատագրված հայրենյաց գագաթներին…

Խնկարկելով ձեր սուրբ հիշատակը՝

Փոխգնդապետ ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Փոխգնդապետ ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մայոր ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆ

Մայոր ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆ

Կապիտան ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆ

Կապիտան ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆ

Կապիտան ԱՐԳԻՇՏԻ ԳԱԲՈՅԱՆ

Կապիտան ԱՐԳԻՇՏԻ ԳԱԲՈՅԱՆ

Կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Կապիտան ԲԵՆԻԿ ԵՂՈՅԱՆ

Կապիտան ԲԵՆԻԿ ԵՂՈՅԱՆ

Կապիտան ԱՇՈՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Կապիտան ԱՇՈՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ

ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ

Կապիտան ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կապիտան ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

Կապիտան ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մնացական ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ,

Ռազմական ինստիտուտի նախկին ամբիոնի պետ,

ռազմական պատմաբան

Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Ազգային բանակ


19/05/2016