Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Օ՜Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋ
Օ՜Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋ

Օ՜Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋԻ զէն, ի վրէ՜ժ, օ՛ն անդր յառաջ,

Ի զէ՜ն, ի վրէ՜ժ, մի՜ ձախ մի՜ յաջ…

 

Մեր բանակը կրկին հաղթելու է ադրբեջանական բանակին, մեր ժողովուրդը կրկին հաղթելու է Ադրբեջանի ժողովրդին:

Մենք կասեցրինք մեր հողը մտած հակառակորդի առաջխաղացումը ու ետ շպրտեցինք նրան: Հայ զինվորն ապացուցեց, որ ամուր կանգնած է իր նախնիների հողի վրա ու երբեք, ոչ մեկին թույլ չի տա ասպատակելու իր հայրենիքը:

Երբեք մեր ժողովուրդը այսքան հզոր ու հերոսական չի եղել:

Երբեք Հայաստանը, Սփյուռքը, Արցախն ու մեր բանակը այսքան միահամուռ, ոգեղեն ու ամուր չեն եղել:

Մենք հաղթել ու հաղթելու ենք, որովհետեւ մեր ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայությունը հայրենիքի հանդեպ իր անձնազոհ սիրով կանգնած է մեր բանակի թիկունքին, պատրաստ կյանքը նվիրաբերելու հայոց անգամ մի թիզ հողի համար:

Մենք հաղթել ու հաղթելու ենք, քանի որ վտանգի պահին զորք է ու բանակ է դառնում ամբողջ հայ ժողովուրդը: Ես կրկին հիացած եմ հայ զինվորի կամքով, ուժով, քաջությամբ, հայրենասիրությամբ:

Հայ զինվորից լավ զինվոր չկա աշխարհում:

Հայ զինվորից քաջ զինվոր չկա աշխարհում:

Հայ զինվորի պես իր հայրենիքը սիրող զինվոր չկա:

Այս արկածախնդրությունը շատ ծանր հետեւանքներ ունեցավ  Ադրբեջանի համար եւ դեռ կունենա: Ադրբեջանը մարդկային եւ նյութական մեծ կորուստներ ունեցավ. ապացուցելով, որ իր հոխորտանքները սնամեջ են ու սուտ:

Մենք ենք այսօր դրության տերը: Ու վճռական ենք տրամադրված: Ադրբեջանի ղեկավարությունը դեռ պիտի բացատրի իր ժողովրդին, թե ինչի համար էին այդքան մարդկային կորուստները, թե ինչու փորձեց ներխուժել ուրիշի հողը ու կոտորեց իր զավակներին:

 

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ԼՂՀ ՊԲ հրամանատար

գեներալ-լեյտենանտ