Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐԵՎ, ՄԱՅՐԻԿ ՋԱՆ
ԲԱՐԵՎ, ՄԱՅՐԻԿ ՋԱՆ

ԲԱՐԵՎ, ՄԱՅՐԻԿ ՋԱՆԳիտեմ` ամբողջ օրը մտքերով զինվոր որդուդ հետ ես, մանավանդ հիմա, երբ խառն է սահմանում: Մամ ջան, մի՛ մտածիր, մենք` զինվոր տղերքով, ամեն ինչ կանենք, որ թշնամին մեկ միլիմետր անգամ առաջ չսողա: Ամուր ու պինդ` իրար թիկունք կանգնած ենք սահմանին:

Մամ ջան, ուզում եմ շնորհավորել Ապրիլի 7-ը` Մայրության ու գեղեցկության տոնը, շնորհավորում եմ նաև բանակում զինվոր որդիներ ունեցող բոլոր մայրերին: Թող ոչ մի ուժ աշխարհում չկարողանա ստվերել ձեր գեղեցիկ ու բարի ժպիտը: Ու թող աշխարհը ձեր ուզածով գնա` խաղաղ լինի մեր հողն ու ձեր սիրտը, և բոլոր-բոլոր զինվոր զավակները թող վերադառնան աշխարհի ամենատաք անկյունը` մոր մոտ:

Սիրելի մայրեր, ձեր սերը, նվիրումը մեզ ուժ է տալիս, ոգեշնչում: Մենք ձեզ շատ-շատ ենք սիրում: Առողջ եղեք ու երջանիկ:

 

Զինվորական ջերմ բարևներով` Հայկ Ներսեսյան