Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՂԻՐ ԱՊԱՎԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ
ԵՂԻՐ ԱՊԱՎԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ

ԵՂԻՐ ԱՊԱՎԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԻԴՄեր բանակի հրետանային զորամասերից մեկում է ծառայում որդիս՝ կրտսեր սերժանտ Տիգրան Պողոսյանը:  Իմ տղան, որ դեռ երեկ անհոգ պատանի էր, այսօր զինվոր է: Բառերով չեմ կարող արտահայտել, թե որքան եմ հպարտանում նրանով: Տիգրանս լավ է սովորել, բազում սպորտային հաջողություններ է ունեցել, մասնակցել է թեքվանդոյի եւ կարատեի մրցումների՝ Հայաստանում, արտասահմանում: Պինդ տղա է եւ հրաշալի գիտակցում է, թե ինչի համար է ծառայում: Երբ հերթական անգամ արձակուրդ եկավ, ասաց. «Պա՛պ, ծառայությունը ինձ ավելի կոփեց: Ես ուրախ եմ, որ զինվոր եմ, առավել կարեւոր ոչինչ չկա»:

Ինչո՞ւ եմ այսքանը գրում: Լրացավ Տիգրանիս 20-ամյակը, ուզում եմ շնորհավորել նրան.

-Որդի՛ս, շնորհավոր ծննդյանդ օրը: Պահպանիր  լավագույն որակներդ, եղիր ապավեն ընկերներիդ, վստահելի զինվոր՝ հրամանատարներիդ համար: Եղիր ողջամիտ եւ ազնիվ, ջանասեր, միայն այդպես կհասնես կատարելության: Առողջություն ու երջանկություն քեզ, տղա՛ս:

 

Վալերի Պողոսյան

Ներքին զորքերի սպա