Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ



ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև տարաձայնությունները սկզբունքային բնույթ ունեն:
Ռուսաստանն առաջարկում է համատեղ համակարգ ստեղծել պաշտպանության կոնկրետ տեղամասերում երկրների տարածքային պատասխանատվության տարանջատման սկզբունքով: Իսկ ՆԱՏՕ-ն նպատակահարմար է համարում երկու առանձին համակարգերի ստեղծումն ու տեղեկատվության հետագա փոխանակումը` պատճառաբանելով, թե դաշինքը պատասխանատու է անդամ բոլոր երկրների տարածքների անվտանգության համար: Թեև տարաձայնությունները շատ են, Սերդյուկովը անհրաժեշտ է համարում բանակցությունները շարունակելը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


09/06/2011