Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ Է ՔԱՄՈՒՆ ՏՎԵԼ



Ամերիկյան բանակը 1995թ. մինչ օրս սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մշակման 22 նախագիծ է փակել, որոնց վրա, ընդհանուր առմամբ, ծախսվել է 32 միլիարդ դոլար: Հետախուզական RAH-66 Comanche ուղղաթիռները և «Ապագայի մարտական համակարգերը» ամենախոշոր ֆինանսավորում ստացած, սակայն այդպես էլ ոչ մի միավոր նոր տեխնիկա բանակին չտրամադրած նախագծերն են: Comanche-ի նախագծումն սկսվել է 1980-ականներին, դադարեցվել է 2004թ., երբ արդեն ծախսվել էր վեց միլիարդ դոլար: Ծրագրի մասնակից Boeing և Sikorsky ընկերությունները 700 միլիոն դոլար փոխհատուցում են ստացել: Ծրագրի փակման արդյունքում Պենտագոնը 15 միլիարդ դոլար է խնայել, որից 2,2 միլիարդով անօդաչու ապարատներ են գնվել, նույնքան հատկացվել է AH-64 Apache հարվածային ուղղաթիռների ձեռքբերմանը, 1,5 միլիարդ` CH-47 Chinook տրանսպորտային ուղղաթիռների նորոգմանն ու արդիականացմանը: Comanche-ի փոխարեն պետք է ստեղծվեր ավելի էժան ARH հետախուզական ուղղաթիռ, սակայն այդ նախագիծն էլ 533 միլիոն դոլար ծախսելուց հետո փակվել է: «Ապագայի մարտական համակարգերը» փակվել է 2009թ. 19 միլիարդ դոլար ծախսելուց հետո:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


03/06/2011