Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ
ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ

ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ«ՏԻՌԱՍ» լրատվական գործակալության տարածած լրատվության համաձայն՝ օրերս Մոսկվայում կայացել է Ռուսաստանի թալիշների ակտիվի  նիստը, որի մասնակիցները միանշանակ  հավանություն են տվել թալիշական սփյուռքը ղեկավարող Իսմայիլ Շաբանովի և հեղինակավոր մտավորական, թալիշական շարժման առաջնորդ, քաղաքագետ Ֆախրադդին Աբոսզոդայի ելույթներին: Ըստ գործակալության՝ հավաքվածները դատապարտել են իրենց ազգային շարժման առաջնորդներին, նրանց ընտանիքի անդամներին բարոյահոգեբանական, ֆիզիկական ճնշումների ենթարկելու՝ Բաքվի իշխանությունների փորձերը: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու պայքարը հանուն անկախ Թալիշստանի: Ընդ որում, նրանք առանձնապես ընդգծել են, որ ահաբեկչական գործողությունների դեպքում թալիշները կգտնեն Բաքվին համարժեք պատասխան տալու միջոցները:

Առաջիկայում, հայտնում է գործակալությունը, թալիշական սփյուռքի առաջնորդները մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ժամանակ մանրամասն կներկայացնեն ստեղծված իրավիճակն ու իրենց ձեռնարկելիք քայլերը: